«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2009-04-28 | #77, 2009-04-29 | #78, 2009-04-30


ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Ընթերցողների դատին է հանձնված Վլադիմիր Պետրոսյանի «Գրիգոր Հարությունյանի ժամանակը» եռահատոր գիրքը: Գրքում ներկայացված են 1937-ից մինչեւ 1953 թթ, Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի կենսագրությունն ու կատարած աշխատանքը: Գրքում հեղինակն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հարությունյանի կազմակերպած հայրենադարձության խնդրին, Ղարաբաղը Հայաստանին միացնելու հարցին: Պետրոսյանը մանրամասնորեն պատմում է «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյակի նշումը, հայ արվեստի եւ գրականության տասնօրյակի կազմակերպումը Մոսկվայում, որը շատ մեծ արձագանք է գտել: Գրքի աշխատանքը տեւել է ավելի քան 20 տարի: Պատմաբանն օգտվել է իր ժամանակակիցների վկայություններից, հուշերից, ուսումնասիրել է արխիվային փաստաթղթեր, որոնք պահվում են Երեւանի, Մոսկվայի եւ Թբիլիսիի ազգային արխիվներում:

Ստեղծագործության շնորհանդեսը կայացավ երեկ Գրողների միության դահլիճում: «Նոր սերունդը պետք է ճանաչի նրանց, ովքեր կառուցել են Հայաստանը: Քայլե՛ք Երեւանի լայնահուն պողոտաներով, գեղեցիկ շենքերը, Մատենադարանը Գրիգոր Հարությունյանի շնորհիվ են կառուցվել: Պատմություն ուսումնասիրողներին գիրքը հնարավորություն կընձեռի ծանոթանալու Խորհրդային Հայաստանի 17 տարվա պատմությանը», նկատում է Վլադիմիր Պետրոսյանը:

Հ .Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4