Ապրիլի առատ տեղումներից վերջին մեկ շաբաթվա ընթացքում որոշակիորեն բարձրացել է Սեւանա լճի մակարդակը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Գավառի օդերեւութաբանական կայանից, ապրիլի 28-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվում է 1899, 03 մ բարձրության վրա, ինչը 4 սմ-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Լճի մակարդակի ավելի շոշափելի բարձրացում սպասվում է մայիս-հունիսին` Սեւան թափվող գետերի վարարումներից: