«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2009-04-29 | #78, 2009-04-30 | #79, 2009-05-01


ԷՐԴՈՂԱՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԸՆԴԱՌԱՋԵԼ ԱՍՈՐԻ ՈՒՂՂԱՓԱՌՆԵՐԻՆ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնության է եկել Մոր Գաբրիելի շուրջը ասորի ուղղափառների եւ շրջակա 3 քրդական ու արաբական գյուղերի միջեւ ծագած վեճը հարթել: Շրջանային պատգամավորներից մեկը փորձելու է համոզել գյուղերին հայցը հետ վերցնել: Վարչապետը հանձնարարել է ֆինանսների եւ անտառի նախարարություններին զիջումների գնալ, փորձ անել վանքի հետ համաձայնության գալու: «Մեր ասորի ուղղափառ քաղաքացիների այս խնդրին լուծում ենք տալու: Չենք ուզում, որ այն միջազգային ճգնաժամի պատճառ դառնա», շրջանային թուրք պատգամավորներից մեկի հավաստիացումն է ներկայացնում ապրիլի 30-ին գերմանական մամուլը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4