«Բաքուն Թուրքիայիՙ Հայաստանի հետ հաշտեցումից բարկացել է» վերնագրյալ հրապարակման մեջ ապրիլի 29-ին ավստրիական «Վիեներ ցայթունգը» իրազեկում է, թե Բաքվի իշխանություններն իրենց ավանդական հովանավորից պահանջում են խուսափել Հայաստանի հետ լարվածության յուրաքանչյուր թուլացումից: Մանավանդ որ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բաքուն բարձրացրել է Թուրքիա առաքվող գազի գինը:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերը հայտարարել է, թե Ադրբեջանը պարտավոր է պահպանել գործող պայմանագրերը: Թուրքական հաղորդագրությունների համաձայն, Բաքուն սպառնում է Հայաստան-Թուրքիա սահմանի բացման պարագայում դադարեցնել Թուրքիա առաքվող գազը, տեղեկացնում է «Վիեներ ցայթունգը»:
Ան. Հ., Գերմանիա