Վերջերս ադրբեջանական ինտերնետային հեղինակավոր հրատարակությունում ոմն Միրզոեւ, ինչպես իրավական փաստաթղթերում են գրում, այսուհետեւՙ .........-ը, հոդված է գրել հայերիս վերաբերյալ, ուր ոչ միայն հոխորտացել է պատերազմ սկսելու սպառնալիքով, այլեւ վիրավորել է ազգիս: Քավ լիցի, նպատակ չունեմ նրան պատասխանելու, այլ, սիրտս հանգստացնելու համար, ուզում եմ բարձրաձայն երկու խոսք ասել:
Ինչպես թուրքը կասեր. «Արտըք եթեր, բըջաղը կեմիղե ուլաշտը» (բավ է, դանակը ոսկորին հասավ):
Հասկանում եմ, որ հաղթող կողմ ենք, պետք է համբերատար լինենք, Արցախի հարցի լուծման համար խաղաղ ճանապարհի կողմնակիցը լինենք, ինչ-որ անորոշ փոխզիջումների համար տրամաբանորեն պատրաստվենք (թեեւ սիրտս ասում է, որ ես զիջելու բան չունեմ: Ինքը եկավ զենքով իմ ընտանիքի վրա, զենքից էլ ընկավ, հիմա ես ի՞նչ պիտի զիջեմ այդ ......... -ին):
Ինչեւէ, խաղաղությունը պատերազմից լավ է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Ես խաղաղության կողմնակիցն եմ: Բայց հո կրակը չեմ ընկել: Լավ, ասացի, որ խաղաղության կողմնակից եմ, բայց հո չասացի` չեմ կռվելու: Համ սպառնում եք, համ ազգիս վիրավորում եք, համ էլ եվրոպացի սպիտակ օձիքներն ասում են փոխադարձ վստահության մթնոլորտ ձեւավորենք: Հիմա եկեք ու ասեք, թե այս տիպի մարդկանց հետ ինչպե՞ս վստահության մթնոլորտ ձեւավորենք: Եթե նորից այդ ....... -ը եկավ զենքը ձեռքին իմ ընտանիքի վրա, նորից զենքից էլ ընկնելու է: Այս անգամ փոխզիջում-մոխզիջում չգիտեմ: Այնպես է ընկնելու, որ էլ վեր չկենա:
Հիմա այդ վայ-հոդվածագրին ուզում եմ ասել, որ հերոսություն չէ Բաքվի արեւկող սենյակից հոխորտալն ու հարեւան ազգի արժանապատվությունը վիրավորող հոդվածներ գրելը: Մենք հետ ենք վարժվել գրչով կռվից: Ձեռքերս մետաղի են սովորել, բայց առայժմ սիում ենք մետաղյա բահ բռնել ու խաղաղության ծառատունկ անել: Բայց դե, ասել լոռեցին. «Ձեռք է, էլի, սովոր է սառը մետաղ բռնելուն.....»
ԷԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ