«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2009-04-29 | #78, 2009-04-30 | #79, 2009-05-01


ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ

Ապրիլի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի սահմանահատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում իրականացվել է սահմանագծի հերթական դիտարկումը, որն ադրբեջանական կողմի պատճառով իրականացվել է ոչ ամբողջական ծավալով:

Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը, Ժեսլան Նուրթազինը եւ Վլադիմիր Չունտուլովը: Դիտարկման ընթացքում արտակարգ պատահարներ չեն գրանցվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4