«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2009-04-29 | #78, 2009-04-30 | #79, 2009-05-01


ԳՐԱՆՑՎԵՑԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՎԵՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԵԿ ԴԱՇԻՆՔԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում գրանցեց Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններին առաջադրված բոլոր 7 քաղաքական ուժերի` «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայաստանի Հանրապետական, ՀՅԴ, Ժողովրդական, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունների եւ Հայ ազգային կոնգրեսի ընտրական ցուցակները: ՀՀԿ-ի 176 հոգուց բաղկացած ցուցակը գլխավորում է Գագիկ Բեգլարյանը, երկրորդը Ավան համայնքի ղեկավար Տարոն Մարգարյանն է, երրորդը` «ԱՍԴ» ՍՊԸ-ի տնօրեն Հրաչ Պողոսյանը: ԲՀԿ-ի 119 հոգուց բաղկացած ցուցակը գլխավորում է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, երկրորդը ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանն է, երրորդը` ԵՊՀ-ի դասախոս Մարգարիտա Մաթեւոսյանը: ՀՅԴ-ի 50 հոգուց բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, երկրորդը ճարտարապետ Ալբերտ Աջեմյանն է, երրորդը` Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը: «Օրինաց երկիր» կուսակցության 71 հոգուց բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է ԱԺ-ի ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, երկրորդը Առողջապահության ազգային ինստիտուտի ամբիոնի վարիչ Հենրի Բակունցն է, երրորդը` ՍԴ խորհրդական, Ռուս-հայկական համալսարանի պրոֆեսոր Գրիգորի Վահանյանը: ԺԿ-ի 20 հոգուց բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է Տիգրան Կարապետյանը, երկրորդը կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արտակ Հարությունյանն է, երրորդը` Հայ-ռուսական համալսարանի բժշկական-կենսաբանական ֆակուլտետի դեկան Հրաչիկ Վարդապետյանը: ՀԱՍԿ-ի 29 հոգուց բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը, երկրորդը Աշոտ Մուղնեցյանն է, երրորդը` Յուրիկ Մատինյանը: ՀԱԿ-ի 164 հոգուց բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդը ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն է, երրորդը` ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4