«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2009-04-29 | #78, 2009-04-30 | #79, 2009-05-01


ԾԱՌՍ...ՄՆԱ ՀԻՇԱՏԱԿՈՂ

Գյումրիում գարնանային ծառատունկի շրջանին իրենց մասնակցությունն ունեցան մի խումբ տարեց մարդիկ` «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի շահառուներ: Քաղաքի Իսահակյան փողոցի պուրակում ծրագրի պատասխանատուների կազմակերպած ծառատունկին նրանց ուժերով տնկվեց մոտ 100 մատղաշ բալենի, որոնք իր այգուց տրամադրել էր նույն ծրագրի մեկ այլ շահառու` 78-ամյա Միշա Մխիթարյանը:

Ծերերի սիրալիր մասնակցությամբ ծառատունկը նաեւ բնությանը հարազատ մնալու, կյանքում բարի գործ թողնելու «բաց դաս» էր երիտասարդների համար: Նրանց էլ թողնվեց մատղաշ տնկիների պահպանման ու խնամքի նույնքան կարեւոր գործը:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4