Այսպես է վերնագրված Լուսինե Խաչատրյանի համերգը, որ մայիսի 1-ին, ժամը 20.00-ին տեղի է ունենալու Մայնի Ֆրանկֆուրտի Միջազգային թատրոնում (Internationales Theater Frankfurt): Երիտասարդ շնորհաշատ դաշնակահարուհու մենահամերգային ծրագրում ընդգրկված են Կոմիտասի, Բեթհովենի, Շոպենի, Դեբյուսիի ստեղծագործությունները:
Ան. Հ., Գերմանիա