«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2009-04-29 | #78, 2009-04-30 | #79, 2009-05-01


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի աշխատավորներ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահությունը շնորհավորում է ձեզ մայիսի 1-ի` Աշխատանքի օրվա կապակցությամբ:

Մայիսի 1-ը մեր հանրապետությունում ավանդաբար նշվում է որպես աշխատավորների տոն: Այս տոնը նրանցն է, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով նպաստում են մեր երկրի առաջընթացին:

Գաղտնիք չէ, որ համաշխարհային ֆինանսական տնտեսական ճգնաժամը խիստ բացասական ազդեցություն է ունեցել աշխատանքի շուկայի բարելավման, նոր աշխատատեղերի ստեղծման, աշխատանքային հարաբերությունների կարգավորման եւ աշխատանքի վարձատրության վրա, ինչը հանրապետությունում ստեղծել է սոցիալական բարդ իրավիճակ: Այսօր, առավել քան երբեւէ, արհմիություններից պահանջվում է միասնություն եւ ուժերի համախմբվածություն աշխատավորների եւ արհմիության անդամների աշխատանքային իրավունքների ու շահերի պաշտպանության գործընթացում:

Արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեության մեջ սկսվել է նոր փուլ: Օրեր առաջ կնքվեց հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը, որը կնպաստի սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կայուն զարգացմանը` ուղղված երկրում զբաղվածության արդյունավետ ապահովմանը, արժանապատիվ աշխատանքի խրախուսմանը, սոցիալական գործընկերության եւ համերաշխության կայացմանն ու զարգացմանը:

Մեկ անգամ եւս շնորհավորելով մայիսմեկյան տոնի առթիվ` մաղթում ենք խաղաղ եւ ստեղծագործ աշխատանք հանուն մեր երկրի բարօրության:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4