Ապրիլի 28-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել ՈւԵՖԱ-ի «Հեթ-տրիկ» ծրագրի մենեջեր Ժոզեֆ Կլիմանը: Այցի նպատակն էր ծանոթանալ Ավան թաղամասում կառուցվող հավաքական թիմերի տեխնիկական կենտրոն, մանկապատանեկան մարզադպրոց-ինտերնատի շինարարական, ինչպես նաեւ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի վերանորոգման-վերակառուցման աշխատանքներին: Ժոզեֆ Կլիմանը հանդիպում ունեցավ նաեւ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչների հետ: Հանդիպման գլխավոր նպատակն էր ակումբների` ՈւԵՖԱ-ի կողմից տրամադրվող Համերաշխության վճարների ստացման եւ նպատակային ծախսման խնդրի քննարկումը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ