Դուբայում անցկացվող շախմատի մրցաշարում հաղթարշավն է շարունակում Տիգրան Քոթանջյանը: 4-րդ տուրում նա սեւերով պարտության մատնեց առաջատարներից մեկին` սերբ Դանիլո Միլանովիչին եւ 4 միավորով միանձնյա գլխավորեց աղյուսակը: 9 շախմատիստներ 3,5-ական միավորով հետապնդում են առաջատարին:
Մեր մյուս շախմատիստներից 3-ական միավոր են վաստակել Դավիթ Հարությունյանը, Հրանտ Մելքումյանը, Աշոտ Անաստասյանը եւ Սուրեն Պողոսյանը: Հարությունյանը ոչ-ոքի խաղաց Էշան Ղաեմի հետ: Անաստասյանը հաղթեց Աբդուլա Հասանին, Մելքումյանն առավելության հասավ Դաս Դեբաշիսի նկատմամբ, իսկ Պողոսյանը պարտության մատնեց Սերգեյ Կայումովին: Վարդան Խոջայանը պարտություն կրեց Բաբու Լալիթից: Նա վաստակել է 1,5 միավոր: Տուրն անհաջող էր նաեւ 2 միավոր ունեցող Աղասի Ինանցի համար, որը զիջեց Դեպ Սանգուպտային:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ