Մայիսի 1-4-ը հանրապետության առանձին շրջաններում երեկոյան ժամերին եւ գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ըստ «Հայպետհիդրոմետի», վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում եւ Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` +2 +7, ցերեկը` +12 +16, ցածրադիր մասերում գիշերըՙ +7 +12, ցերեկըՙ +19 +23, Լոռիում` գիշերըՙ +3 +8, ցերեկը` +15 +19, Տավուշում գիշերըՙ +6 +11, ցերեկըՙ +17 +22, Արարատյան դաշտում եւ Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +8 +12, ցերեկըՙ +22 +25, Սյունիքի հովիտներում գիշերըՙ +5 +10, ցերեկըՙ +21 +26 եւ նախալեռներում գիշերըՙ +4 +9, ցերեկըՙ +15 +20 աստիճանի սահմաններում: Երեւանում մայիսի 1-2-ը (հիմնականում երեկոյան ժամերին եւ գիշերը) հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Մայիսի 3-4-ը էական տեղումներ չեն սպասվում: Ջերմաստիճանը` գիշերըՙ +9 +11, ցերեկըՙ +22 +24, երեկոյան կողմ` +15 +17 աստիճան: