Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 16-ին կարճատեւ աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան: Այդ մասին հաղորդել Է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: Էրդողանը Ռուսաստան կայցելի ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հրավերով: Ինչպես հաղորդել են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի վարչապետը ծրագրում Է քննարկել երկկողմ համագործակցության հարցերը: Ըստ «Միլիեթ» թերթի հաղորդմանՙ բանակցություններում «հանգամանորեն քննարկվելու են հայ-թուրքական հարաբերությունները եւ ղարաբաղյան հարցը»: «Ինչպես ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնի Է դարձել Անկարայի դիվանագիտական աղբյուրներից, Էրդողանի եւ Պուտինի ուշադրության կենտրոնում կլինեն երկկողմ առեւտրատնտեսական գործակցության եւ էներգետիկայի բնագավառում համագործակցության հարցերը, հաղորդում է «Արմենպրեսը»: