«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2009-04-30 | #79, 2009-05-01 | #80, 2009-05-05


ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԱՅԵԼՈՒ ՆԻՇԸ 5 ՍՄ-ՈՎ ՑԱԾՐ Է ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱՆԻՑ

Այսօրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվում է 1899,05 մ բարձրության վրա, ինչը 5 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Հունվարի 1-ից մինչեւ օրս «Արփա-Սեւան» թունելով Սեւանա լիճ է տեղափոխվել 50,561 մլն խմ ջուր (2008-ի նույն ժամանակահատվածում` 102,911 մլն խմ): Մայիսի սկզբից մինչ օրս լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել նաեւ 0,615 մլն խմ ջուր: Ներկայումս վարար են Արփա, Փամբակ, Ծղուկ եւ Մարտունի գետերի ելքերը: Ինչպես «Արմենպրեսին» ասացին ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում, մայիսի 5-ին ջրի ելքերի մեծացումներ են սպասվում նաեւ Աղստեւ, Դեբեդ, Քասախ, Հրազդան եւ Ազատ գետերում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4