Երուսաղեմի քաղաքային իշխանություններն օրերս որոշում են կայացրել Հին քաղաքում քանդել հայ կաթոլիկ եկեղեցին, քանի որ վերանորոգվելուց հետո դրա վրա ավելացվել է երկհարկանի կցակառույց: Այդ հրահանգի դեմն առնելու համար հայ կաթոլիկները կարիք ունեն աջակցության: Եկեղեցու վրա երկհարկանի շինություն ավելացնելու նպատակը Վատիկանից ժամանող հյուրերին կացարան ապահովելն է:
Իսրայելական իշխանությունների այս քայլը դիտարկվել է որպես Հին քաղաքի սրբավայրերի նկատմամբ ոտնձգություն: Դա բացատրվում է նաեւ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI -ի մայիսին կայանալիք այցով: Պաղեստինյան «Մաան» լրատվական գործակալությունը նշում է նաեւ, որ այս խնդիրն ամենայն հավանականությամբ կքննարկվի Հռոմի պապի հետ: Կաթոլիկ եկեղեցու դեմ ուղղված այս որոշումը, ըստ աղբյուրի, Հին քաղաքում հրեաների գերիշխանությունը հաստատելու փորձ է:
Ռ. Պ.