Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գործարար Էդուարդ Էռնեկյանի հրավերով այցելել է Ուրուգվայի տուրիստական կենտրոններից Պունտա դել Էստե ծովափնյա քաղաք, ապա մեկնել Բուենոս Այրես: Այցի ընթացքում նախկին նախագահը հայկական «Քանթրի քլաբ» ակումբում հանդիպել է արգենտինահայ մի խումբ մեծահարուստների հետ: