Եռակողմ հանդիպումը բացառվում է, ասում է Ս. Ֆարմանյանը
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հղում անելով թուրքական որոշ լրատվամիջոցների, տեղեկություն է տարածել, թե Պրահայում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում: Համապատասխանո՞ւմ է դա իրականությանը: Պատասխանելով «Մեդիամաքս» գործակալության հարցին, Ֆարմանյանը նշել է, որ «տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում ոչ միայն չի նախատեսվում եւ, բնականաբար, տեղի չի ունենալու, այլեւ բացառվում է»: Պատասխանելով, թե արդյոք ԼՂ հակամարտության խնդիրը քննարկվո՞ւմ է հայ-թուրքական բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում, Ֆարմանյանը նշել է. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը հայ-թուրքական բանակցային գործընթացում որեւէ մակարդակով երբեւէ չի քննարկվել եւ չի քննարկվում»: