Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Շառլ Ազնավուրին Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին (նստավայրը` Ժնեւ): Նախագահի մայիսի 5-ին ստորագրած մեկ այլ հրամանագրով Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Ժնեւ):