«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2009-05-05 | #81, 2009-05-06 | #82, 2009-05-07


ՎԼԱԴԻՎՈՍՏՈԿՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐ ԻԳՈՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Երեկ Վլադիվոստոկում սպանվել է «Ագաթ» խոշոր տրանսպորտային ընկերության տնօրեն Իգոր Հովհաննիսյանը: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ներքին գործերի երկրամասային վարչությունում, մարդասպանը խլացուցիչ ունեցող ատրճանակով ձեռնարկատիրոջ վրա դիմահար կրակել է, երբ նա դուրս Էր գալիս իր տան մուտքից: Ստացած վերքերից Իգոր Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ մարդասպանը նետել է ատրճանակն ու դիմել փախուստի: Քաղաքում հայտարարված է «Վուլկան» պլանը, հանցագործի որոնումները շարունակվում են: Պատահարի վայրում աշխատում են հետաքննական մարմինները: Հանցագործության հիմնական վարկածը զոհի մասնագիտական գործունեությունն է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4