«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2009-05-06 | #82, 2009-05-07 | #83, 2009-05-08


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՀԱՄԱՐԻ ՕԿՈՒՊԱՆՏ ԵՐԿԻՐ

«Շատ դժվար է հաղթահարել Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրներն առանց լուծելու Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրները»: Հայտարարելով այս մասին, Թուրքիայի վարչապետ Էրդողանը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որի ժամանակավոր անդամն է այժմ Թուրքիան, Հայաստանին կհամարի օկուպանտ երկիր: Ըստ Panarmenian.net-ի, Թուրքիայի վարչապետը գտնում է, որ ՄԱԿ-ը պետք է նման որոշում կայացնի եւ կոչ անի Հայաստանին զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից: «Թուրքիան արդեն քայլեր է ձեռնարկել եւ առաջարկել է ձեւավորել Կովկասի կայունության պլատֆորմը Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի մասնակցությամբ: Վեճը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետք է առաջնահերթ լուծում ստանա, որից հետո կլուծվեն նաեւ հայ-թուրքական հարաբերությունները», ասել է Էրդողանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4