«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2009-05-06 | #82, 2009-05-07 | #83, 2009-05-08


ՎՐԱՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՄԻՋՆՈՐԴՈՒՄ Է ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻՆ

Բախումներն ու անկարգությունները Վրաստանի առօրյայում դարձել են կարծես սովորական երեւույթ, չնայած միջազգային ատյանների ու տարբեր երկրների բավականին սթափեցնող արձագանքին:

Մայիսի 6-ի գիշերը Թբիլիսիում բախում է տեղի ունեցել ոստիկանության ուժերի եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ, երբ ընդդիմադիրները փորձել են իրենց բողոքը հայտնել նախօրեին իրենց երեք համակիրների ձերբակալության դեմ: Նշված երեք երիտասարդ ակտիվիստների հանդեպ կալանքը որպես խափանման միջոց փոխվել է, երբ դրա համար միջամտել ու միջնորդել է վրաց պատրիարք Իլյա Երկրորդը: Նշենք, որ ձերբակալվածներին մեղադրում էին Վրաստանի հանրային հեռուստատեսության լրագրողի հանդեպ բռնություն կիրառելու մեջ:

Հաշվի առնելով հարեւան Վրաստանում ստեղծված դրությունը ռազմական «խռովության» կամ դրա նմանությամբ «բեմականացմանը» հետեւած մեղադրանքների ու ձերբակալությունների առնչությամբ, հասկանալի է, որ ընդդիմության ու ոստիկանության ուժերի միջ բախումները, որոնց հետեւանքով որոշ մարդիկ վնասվածքներ են ստացել, կարող են էլ ավելի ապակայունացնել երկրի վիճակը: Մյուս կողմից, կրկին հիշատակումները, թե ոստիկանությունը ընդդիմադիրների դեմ ռետինե փամփուշտներ է կիրառել, առավել հիշեցնում է 2008-ի նոյեմբերի 7-ին հետեւած իրադարձությունները:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4