Հռոմի Հիշատակի եւ պատմության տան (Casa della Memoria e della Storia) սրահում մայիսի 6-ին բացվել է Իտալիայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ եւ Հռոմի հրեական մշակութային կենտրոնի ու Հռոմի Հայ համայնքի խորհրդի համագործակցությամբ կազմակերպված «Արմին Վեգները եւ հայերը Անատոլիայում. 1915» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված է Ցեղասպանության 94-րդ տարելիցին: Ցուցահանդեսը բացել է Արմին Վեգների որդին` Միշա Վեգները, հաղորդում է «Արմենպրեսը»: