Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը մայիսի 6-ին դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին` իրեն Ազգային անվտանգության խորհրդի անդամի պարտականություններից ազատելու համար: Այդ կապակցությամբ նախագահը համապատասխան հրամանագիր է ստորագրել: