Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկի խորհուրդը բավարարել է վարչության նախագահ Արամ Անդրեասյանի հրաժարականը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2003-ի մարտից: Գործող օրենսդրությամբ նա չէր կարող համատեղել բանկի խորհրդի անդամի եւ վարչության նախագահի պարտականությունները: Արամ Անդրեասյանը նշանակվել է բանկի գլխադասային հոլդինգի կառավարող կազմակերպության ֆինանսական տնօրեն: Իսկ «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել են նախագահի տեղակալ Գուրգեն Հարությունյանի վրա: