Մայիսի 10-ին տեղի կունենա կիպրահայերի ուխտագնացություն դեպի կղզու բռնազավթված թուրքական հատվածում գտնվող հայկական Ս. Մակար եկեղեցին: Ինչպես հաղորդում է «Կիպրահայերը», սա երկրորդ ուխտագնացությունն է դեպի Ս. Մակար, որը կազմակերպել են Կիպրոսի խորհրդարանի հայազգի անդամ Վարդգես Մահտեսյանի գրասենյակը եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Կիպրոսի թեմը, հաղորդում է «Նոյյան տապանը»: