«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2009-05-06 | #82, 2009-05-07 | #83, 2009-05-08


ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Մայիսի 5-ին Հրանտ Դինքի ընտանիքին է այցելել Նոբելյան գրական մրցանակի դափնեկիր, թուրք այլախոհ գրող Օրհան Փամուքը: Ինչպես տեղեկացնում է «Հյուրիեթը», պատասխանելով լրագրողների հարցերին Փամուքն ասել է, որ բառեր չի գտնում իր ցավակցությունը հայտնելու, եւ ավելացրել է. «Որոշ չափով մենք բոլորս պատասխանատու ենք նրա սպանության համար: Սակայն գլխավոր պատասխանատուները նրանք են, ովքեր շարունակում են պաշտպանել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածը: Նրանք, ովքեր նրա (Հրանտ Դինքի) դեմ արշավ մղեցին, նրանք, ովքեր մեր երկրի զավակին Թուրքիայի թշնամի կոչեցին, նրանք, ովքեր Դինքին թիրախ դարձրեցին, նրանք են գլխավոր պատասխանատուները: Սակայն, ի վերջո, մենք բոլորս պատասխանատու ենք», ասել է Օրհան Փամուքը, հաղորդում է «Նոյյան տապանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4