Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ելույթ ունենալով Քարնեգիի հիմնադրամում, հայտարարել է, որ Ռուսաստանը լավատեսորեն է նայում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նրա խոսքովՙ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրոպան «ներդաշնակ են աշխատում» իրադրության կարգավորման համար: Լավրովը նշել է, որ հիմնախնդրի լուծման գլխավոր սկզբունքները Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ամրագրվել էին արդեն 2007-ի աշնանը կայացած Մադրիդի հանդիպմանը: Լավրովն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպելու եւս մեկ հնարավորություն կունենան մոտ ժամանակներս, քանի որ նրանք ընդունել են Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովին մասնակցելու հրավերը, հաղորդում է «Արմենպրեսը»: