Մայիսի 6-ին, ժամը 19-ին Գերմանիայի Հալլե քաղաքի Ուլրիխքիրշեի համերգային դահլիճում բացվեց մանկական երգչախմբերի 30-րդ փառատոնը:
Մասնակցում են 400 երգիչներՙ Լեհաստանից, Բելառուսից, Չեխիայից, Նիդեռլանդներից, Պորտուգալիայից, Ավստրիայից, Հունգարիայից, Չինաստանից, Հայաստանից, իրազեկում է տեղական թերթերից մեկը:
Փառատոնի ղեկավարությունն ուրախությամբ է հայտնել, թե կարողացել են շահել հունգարական «Cantemus»-ի, ինչպես նաեւ Հայաստանից «Սպեղանի» երգչախմբի մասնակցությունը: 1986-ին Լեռնային Ղարաբաղի պատերազմում զոհվածների երեխաներից կազմված երգչախմբի ճանապարհածախսը հոգացել է երկրամասը:
Փառատոնի «Ուրախ լինել եւ երգել» նշանաբանը վիճաբանությունների առիթ է տվել: Թերթերից մեկն այն նմանեցրել է պիոներական երգին, ինչին իրենց անհամաձայնությունն են հայտնել կազմակերպիչներըՙ տեղեկացնելով, թե խոսքն ավելի վաղՙ երգահան Հորսթ Իրրգանգի ստեղծագործությանն է առնչվում եւ սոցիալիստական Գերմանիայի պիոներական ժամանակների հետ կապ չունի:
ԱՆ. Հ., Գերմանիա