«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2009-05-08 | #84, 2009-05-09 | #85, 2009-05-12


ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ԳԵՐԻ Է ՀԱՆՁՆՎԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԻՆ

Մայիսի 10-ի առավոտյան ժամը 9.45-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ 702-րդ մոտոհրաձգային բրիգադի ժամկետային զինծառայող, սերժանտ Անար Խանբաբօղլու Հաջիեւը, ինքնակամ լքելով իր դիտակետը, անցել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային սահմանը եւ գերի հանձնվել ՊԲ-ի դիրքապահներին: Ըստ ԼՂՀ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության, պարզվել է, որ ադրբեջանցի զինվորն այդ քայլին է դիմել պարտադրված, քանի որ իրենց զորամասում իշխում են ոչ կանոնադրական փոխհարաբերություններն եւ հաճախակի են հրամանատարների կողմից ենթականերին բռնությունների ենթարկելու դեպքերը: Միջադեպի մանրամասները ճշտվում են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4