«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2009-05-12 | #86, 2009-05-13 | #87, 2009-05-14


ՖՐԱՆՍԱՀԱՅԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ֆրանսահայ լրագրող Ժան Էսքիյանի հաղորդագրության համաձայն, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհուրդը իր անհանգստությունն է հայտնել հայ-թուրքական համատեղ հայտարարության կապակցությամբ: Ֆրանսահայերը նշում են, որ այդ հայտարարությունը ընդունելի չէր մի քանի պատճառով, նախՙ ժամանակի ընտրությունը, ապրիլի 24-ից 2 օր առաջ անպատեհ էր, երկրորդՙ անհանգստացնում են հնարավոր անընդունելի զիջումները, որոնք կարող են վտանգել Հայաստանի անվտանգությունը եւ հատկապես Ղարաբաղի ինքնորոշման գործընթացը: Ֆրանսահայ կազմակերպությունները նշում են, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը սփյուռքահայ համայնքների հետ համատեղ կարող է մերժել որեւէ համաձայնություն, որը կլինի ոչ հավասարակշիռ եւ կվտանգի հայության իրավունքները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4