«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2009-05-12 | #86, 2009-05-13 | #87, 2009-05-14


«ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆ ՉԵԶՈՔԱՑՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԸ»

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հռետորաբանությունը քիչ առնչություն ունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իրական գործընթացի հետ: Այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել է հայ-թուրքական գործընթացներին մոտ կանգնած եվրոպական դիվանագիտական աղբյուրրը: Վերջինս նշել է, որ անդրադառնալով իր եւ վարչապետ Էրդողանի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ տրվող տարբեր ազդակներին եւ ուղերձներին, Աբդուլլահ Գյուլը նշել է, որ Էրդողանի հայտարարությունները պարտադրված բնույթ են կրում եւ նպատակ ունեն չեզոքացնելու ադրբեջանական հանրային կարծիքն ու պաշտոնական Բաքվի հնարավոր դիմակայությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի աղբյուրի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահն ասել է, որ այդ հռետորաբանությունը քիչ առնչություն ունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իրական գործընթացի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4