«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2009-05-12 | #86, 2009-05-13 | #87, 2009-05-14


ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ԱՌԱՎԵԼ ՃԿՈՒՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐՆ ԱՌԿԱ ԵՆ

Կարծիք հայտնեց DCA ընկերության նախագահ

Գագիկ Աբրահամյանը

«Ճգնաժամի ազդեցություններն իսպառ վերացնելը, բնականաբար, հնարավոր չէ, սակայն առաջարկվող հայեցակարգերը կարող են այդ ազդեցությունը մեղմել»: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության երեկ տեղի ունեցած համագումարի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց DCA ընկերության նախագահ Գագիկ Աբրահամյանը : Նա նշեց, որ զգացվում է կառավարության աջակցությունը գործարարներին: Հայտնելով, որ ոսկերչության եւ թանկարժեք քարերի համաշխարհային առեւտրի 10 տոկոսը (10 մլրդ դոլար), գտնվում է հայ գործարարների ձեռքին, Գագիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ նրանց օգնությունն ու փորձառությունը կարող են դրական ազդեցություն ունենալ: Ըստ DCA-ի նախագահի, կառավարությունում քննարկվել է, թե ինչպես պետք է առաջիկա 2 տարիներին ոլորտը ավելի ճկուն դարձնել, եւ արդեն կան դրա նախադրյալները:

Գագիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ Ռուսաստանի կողմից 100 մլն դոլար ապրանքային վարկի Հայաստանին տրամադրելու բանակցություններին, հույս հայտնելով, որ առաջիկայում այդ հարցը կլուծվի, ինչը դրական ազդեցություն կունենա ոլորտի զարգացման եւ արտահանման ծավալների մեծացման վրա:

Ա. Մ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4