«Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը խոր ցավ են ապրում հայտնի հայ արվեստագետ եւ հասարակական գործիչ Հենրիկ Իգիթյանի մահվան կապակցությամբ: Հենրիկ Իգիթյանի ծառայությունները հայ մշակույթի հանդեպ անգնահատելի են Երեւանում նրա ստեղծած Ժամանակակից արվեստի թանգարանը եւ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը փառավորեցին Հայաստանը ամբողջ աշխարհում: Նրա ակտիվ գործունեության շնորհիվ Հայաստանում աճեց նկարիչների մի ողջ սերունդ, որին կյանքի ուղեգիր տվեց Հենրիկ Իգիթյանը: Մշակույթի այս անխոջ գործչի հիշատակը հավերժ կմնա արվեստի միլիոնավոր նվիրյալների սրտում»: