«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2009-05-12 | #86, 2009-05-13 | #87, 2009-05-14


ԴՈԿՏՈՐ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՆԱՄԱԿՆԵՐԸՙ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ

Վերջերս, Մեծ եղեռնի 94-րդ տարելիցի առիթով կրկին Հայաստան էին ժամանել տեր եւ տիկին Հովսեփ եւ Նատիա Սարաֆյանները Դետրոյթից: Հովսեփ Սարաֆյանը հատկապես հրավիրվել էր մասնակցելու աշխարհասփյուռ հայ ճարտարապետների համաժողովին, իսկ դոկտոր Նատիա Սարաֆյանըՙ մի շատ կարեւոր առաքելությամբ: Նա Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնեց հինգ ձեռագիր նամակ, որոնց հեղինակը Փարիզում մասնագիտացած վիրաբույժ եւ Պուրսայի հիվանդանոցի տնօրեն դոկտոր Ստեփան Մելիքսեթյանն է: 1915-ին անհավատալի զրպարտությամբ մի քանի այլ հայտնի մտավորականների հետ նրան բանտարկում են, պատմում էր դոկտոր Նատիան, եւ հետո բոլորին Պորսայի կամուրջի վրա կախաղան են հանում: Բանտում եղած ժամանակ բժիշկ Ստեփանը նամակ է գրում կնոջը, երեք զավակներին առանձին-առանձին ու նաեւ կնոջ եղբորը, նկարագրելով թե ինչ տանջանքների ու կտտանքների է ենթարկվում: Կնոջ երեք եղբայրներըՙ Կարապետ, Հակոբ եւ Արթին, գորգավաճառությամբ զբաղվելով հոգացել են քրոջ ընտանիքի հոգսը: Այսօր այդ գերդաստանից կենդանի է մնացել դոկտոր Նատիայի մորական կողմից պապը, որը Հակոբյան եւ Միլիքսէթյան ընտանիքների զարմիկն է եղել ու մահվանից առաջ այդ գերդաստանի մասունք հինգ նամակները հանձնել է իր թոռանըՙ Նատիային: Վերջինս Հայաստան գալով, իր հետ բերել է այդ մասունքները, որոնք կարեւոր վավերագրեր են, ու հանձնել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4