«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2009-05-12 | #86, 2009-05-13 | #87, 2009-05-14


ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

Շախմատի ԱՄՆ-ի առաջնության 5-րդ տուրում Վարուժան Հակոբյանը սեւերով հաղթելով Յան Էլվեստին, վաստակեց 4 միավոր եւ Յուրի Շուլմանի հետ գլխավորեց աղյուսակը: Հետաքրքրական է, որ 6-րդ տուրում առաջատարները մրցելու են միմյանց հետ, ընդ որում Հակոբյանը խաղալու է սպիտակներով: Այդ պարտիայի ելքը չափազանց կարեւոր նշանակություն ունի: 5-րդ տուրում Շուլմանը եւս հաղթանակ տոնեցՙ առավելության հասնելով Յոշուա Ֆրիդելի նկատմամբ:

Տուրն անհաջող էր Մելիքսեթ Խաչիյանի համար, որը պարտվեց Ռոբերտ Հեսին: Խաչիյանը վաստակել է 2,5 միավոր: 6-րդ տուրում նա սպիտակներով կխաղա Ժոել Բենջամինի հետ: 3,5-ական միավորով առաջատարներին հետապնդում են Գատա Կամսկին, Ռոբերտ Հեսը, Ալեքսանդր Օնիշչուկը, Հիկարու Նակամուրան: Կամսկին ու Նակամուրան հաշտություն կնքեցին: Օնիշչուկը հաղթեց Սամուել Շանկլանդին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4