«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2009-05-12 | #86, 2009-05-13 | #87, 2009-05-14


ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ՃԱՆԱՉՎԵՑ

Նախկին «Յոթի գործով» մեղադրյալներից Շանթ Հարությունյանն անմեղսունակ է ճանաչվել եւ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին վճռաբեկ դատարանից, ստացված փորձագիտական եզրակացության համաձայն` հանցանքի կատարման ժամանակ Շ. Հարությունյանը եղել է անմեղսունակ, սակայն այժմ վիճակն այնպիսին է, որ հարկադիր բուժման կարիք չունի: Շանթ Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով քրեական գործը գտնվում էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Էդիկ Ավետիսյանի վարույթում: Վերջինս էլ հիմք ընդունելով փորձագիտական եզրակացությունը` կայացրել է Շ. Հարությունյանի նկատմամբ քրեական գործը կարճելու որոշում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4