«Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով իրանական լրատվամիջոցներին, նշում է, որ Իրանի գազ արտահանող ազգային ընկերության տնօրեն Սեյեդ Ռեզա Կասաիզադեն հայտարարել է, որ չորեքշաբթի օրը Իրանը սկսել է գազ արտահանել Հայաստան: Հաղորդվում է, որ մինչեւ 2010-ի վերջը օրական 3 մլմ խորանարդ մետր գազ է մղվելու, իսկ 2011-իցՙ 4 մլն: Յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց Հայաստանը կվճարի 3 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա: