Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնություններում տեղի ունեցան վճռորոշ հանդիպումները: Տղամարդկանց առաջնությունում մեծ հետաքրքրությամբ էր սպասվում երկրի չեմպիոն «Պոլիտեխնիկի» եւ նորաստեղծ «Հատիսի» մրցավեճը: Երկու թիմերն էլ մինչ այդ պարտություն չէին կրել: Հանդիպումը հաջող սկսեցին պոլիտեխնիկցիները, որոնք բավական ժամանակ հաշվի մեջ առջեւից էին ընթանումՙ միավորների առավելագույն տարբերությունը հասցնելով 11-ի:
«Հատիսին» դեպքերի նման ընթացքը բնավ էլ չընկճեց եւ 4-րդ խաղափուլում հյուրերը նույնիսկ վերականգնեցին հավասարակշռությունը: Սակայն հետագայում «Պոլիտեխնիկը» կրկին տիրեց նախաձեռնությանը եւ խաղը հասցրեց հաղթական ավարտիՙ 66-61: Այդ հաղթանակի շնորհիվ «Պոլիտեխնիկը» գլխավորեց աղյուսակը: Իսկ «Հատիսն» անդրանիկ պարտությունը կրեց: Անհաջողության մատնվեց նաեւ «Գյումրին»ՙ զիջելով «Սփյուռքին» (69-72):
Կանանց առաջնությունում եւս կայացավ կենտրոնական հանդիպումը: Ուժերը չափեցին երկրի չեմպիոն Գյումրիի մանկավարժական համալսարանի թիմն ու արծաթե մրցանակակիր «Գրանդ Քենդին»: Հաջողությունն ուղեկցեց վերջինիս, որը հաղթելով 83-78 հաշվով, միանձնյա գլխավորեց աղյուսակը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ