«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2009-05-14 | #88, 2009-05-15 | #89, 2009-05-16


ՊԱՊԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՏՐՎԱԿՈՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԶԻՆՎԱԾ ՇՐՋՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՎԱՆՔՈՒՄ

Հռոմի պապի` Երուսաղեմի հայոց պատրիարքարան այցելության կապակցությամբ Հայոց վանքի տարածքում իսրայելական ոստիկանությունն անցկացնում է ստուգումներ` անվտանգության նկատառումներով: Այս առնչությամբ «Հայերն այսօր»-ին գրած նամակում վրդովմունք է հայտնում հայր Ղեւոնդը` նշելով. «Երբեք չի եղել այնպիսի դեպք, որ զինված մարդիկ կարողանան հանգիստ մուտք գործել մեր վանքի տարածք: Նույնիսկ արաբա-իսրայելական պատերազմների ժամանակ, 40-ական եւ 60-ական թվականներին, վանքը բաց չի եղել ոչ զինվորականների, ոչ էլ ոստիկանների համար»: Վանքը գտնվում է Սիոն լեռան վրա, եւ ոստիկանությանը հիանալի առիթ է ներկայացել ստուգելու միաբանության բոլոր անկյունները, ինչն էլ անում են արդեն մեկ ամսից ավելի: «Ցավալի է, որ գտնվում են մարդիկ, ովքեր պատրաստ են «կեսարին» դուր գալու համար ոտնահարել մեր սրբությունները», գրում է հայ հոգեւորականը, հաղորդում է «Նոյյան տապանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4