ԱՄՆ-ի Պրովիդենս նահանգի Ռոդ Այլանդի համալսարանի ռեկտոր է նշանակվել Սոնա Կարենց Էնդրյուսը: Բոյզիի պետական համալսարանի ռեկտոր եւ փոխնախագահ, 55-ամյա Սոնա Կարենց Էնդրյուսը եւս երկու հոգու հետ պայքարել է Ռոդ Այլանդի համալսարանի նախագահի պաշտոնի համար: Սոնան 1975-ին ավարտել է Մասաչուսեթսի Վորչեստր պետական քոլեջը եւ պաշտպանել դոկտորականը 1981-ին Արիզոնայի պետական համալսարանում: Իր կարիերան Սոնա Կարենցը սկսել է 1988-իցՙ որպես աշխարհագրության դասախոս Միլվոքիի համալսարանում, այնուհետեւ 2003-ին հասել մինչեւ ուսումնական գծով պրոռեկտորի պաշտոնին: Մասնագիտությամբ աշխարհագրագետ Սոնա Կարենց Էնդրյուսը սերում է հայկական ընտանիքից եւ ազատ խոսում է հայերեն, հաղորդում է «Նոյյան տապանը»: