«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2009-05-15 | #89, 2009-05-16 | #90, 2009-05-19


ՍԿԱՆԴԱԼ «ԵՎՐՈՏԵՍԻԼՈՒՄ». «ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԻ»

Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը եւ հիվանդագին երեւակայությունը հերթական սկանդալի պատճառ են դարձել: Ադրբեջանական կողմը նախ պահանջել է «Եվրոտեսիլի» ժամանակ հայկական երգի բացման հոլովակից հեռացնել Ղարաբաղում գտնվող Սարգիս Բաղդասարյանի հեղինակած «Մենք ենք, մեր սարերը» քանդակի պատկերը: Ինչը մոսկովյան «Եվրոտեսիլի» կազմակերպիչները կատարել են, այսպիսով խախտելով հայկական կողմի իրավունքները: Ադրբեջանական կողմը այսքանով չբավարարվելով խառնվել է «Եվրոտեսիլի-2009»-ի հեռարձակման բուն գործընթացի մեջ եւ ցույց չի տվել այն հեռախոսահամարները, որոնցով հնարավոր էր ձայն տալ Հայաստանի ներկայացուցչին: Սա մրցույթի անցկացման կոպիտ խախտում է, ինչի կապակցությամբ «Եվրոտեսիլ-2009»-ի կազմկոմիտե է ուղարկվել համապատասխան բողոքՙ պահանջով, որ «ադրբեջանական կողմի գործողությունները քննվեն»: Ադրբեջանական կողմը հայտնվել է նաեւ մի նոր սկանդալի կենտրոնում, նրանց երգի բացման տեսահոլովակում, պորտապարի ժամանակ, օգտագործվել է Իրանի Թավրիզ քաղաքում գտնվող Պոետների դամբարան կոչվող հուշակոթողի պատկերը: Հետաքրքրական կլինի իմանալ իրանական կողմի կարծիքը այս կապակցությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4