Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:
Ողջունելով Արցախի ղեկավարին Հայաստանի խորհրդարանում` Հ. Աբրահամյանը նշել է, որ վերջին շրջանում հատկապես աշխուժացել են կապերը Հայաստանի եւ Արցախի օրենսդիրների միջեւ: Այդ համատեքստում նա կարեւորել է խորհրդարանական համագործակցությունը, փոխադարձ այցերի կազմակերպումը եւ մասնագիտական հանձնաժողովների միջեւ ուղղակի կապերի զարգացումը: Ազգային ժողովի նախագահն իր վստահությունն է հայտնել, որ այդ համագործակցոթյունը կնպաստի Արցախի ինքնուրույն կառույցների կայացմանը:
Այնուհետեւ զրուցակիցներն առանձնազրույց են ունեցել, քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի գործակցության հարցեր:
Ն. Մ.