Անկարայում գտնվող Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն «Երեւան-Անկարա մերձեցումը ուղղակիորեն մի կապեք ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին» ուղերձն է հղել Թուրքիային: Թուրքական «Սաբահը» հայտնել է, որ «Թուրքիա-Հայաստան մերձեցմանը զուգահեռ ԼՂ գործընթացում էլ արագացում սպասվելու պայմաններում Երեւան եւ Բաքու կատարած այցերից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը Անկարա է ժամանել այդ զգուշացումը Թուրքիայի ղեկավարությանն անձամբ փոխանցելու համար», հաղորդում է «Արմենպրեսը»: