«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2009-05-16 | #90, 2009-05-19 | #91, 2009-05-20


ՊՈՆՏՈՍԻ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցի կապակցությամբ երեկ Հայաստանում հունական համայնքը` ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոանիս Կարինթիոսի գլխավորությամբ, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ եւ ծաղկեպսակ դնելով անմար կրակի մոտ: 1916-1923 թվականներին Պոնտոսում բնակվող 700 հազար հույների նկատմամբ թուրքերի իրագործած ոճիրին զոհ են գնացել շուրջ 353 հազարը, մյուս մասը գաղթել է Հունաստան, Հայաստան եւ այլ երկրներ: «Այսօրվա Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի իր նախնիների իրագործած պետական քաղաքականության համար, որի արդյունքում ցեղասպանության զոհ դարձան հայ, հույն ազգերը», ասաց Հայկ Դեմոյանը: Ի. Կարինթիոսի խոսքով, ոչ ոք իրավունք չունի մոռանալու նման ոճիրները: «Քանի դեռ Թուրքիան չի ընդունել իր ոճիրը, մենք պետք է ջանք չխնայենք դրանք քաղաքակիրթ հանրությանը լսելի դարձնելու համար», նշեց նա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4