Ըստ PanARMENIAN.Net-իՙ Ադրբեջանում «Եվրոտեսիլի» եզրափակիչին քվեարկել են Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերի օգտին: Այդ մասին հայտնել է գերմանական Digame mobile ընկերության` ձայների հաշվարկով զբաղվող ներկայացուցիչ Թոմաս Նիդերմայերը: Միաժամանակ նա հայտարարեց, որ իրավունք չունի ասելու Ադրբեջանից եկած ձայների հստակ քանակը: Նա նաեւ հայտնեց, որ ընկերությունը Հայաստանի Հանրային հեռուստատեսությունից տեղեկություն է ստացել եզրափակիչի հեռարձակման ժամանակ հեռախոսահամարը ցուցադրող էկրանի հատվածը, որով հեռուստադիտողները կարող էին քվեարկել հայ մասնակիցների օգտին, փակ է եղել: Թոմաս Նիդերմայերի խոսքերով, տվյալ պահին այդ տեղեկատվությունը ստուգվում է: Digame ընկերությունը գերմանական T-Mopile հսկայի ենթաբաժանմունքն է եւ լայնամասշտաբ հեռախոսային եւ SMS-քվեարկության կազմակերպման ծառայություններ է առաջարկում: