«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2009-05-16 | #90, 2009-05-19 | #91, 2009-05-20


ՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐ ՉԵԽԻԱՅՈՒՄ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը բավական հաջող մրցելույթներ ունեցավ Չեխիայի Ուստի նադ Լաբեմ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում: Ռինգ դուրս եկած ութ բռնցքամարտիկներից չորսն արժանացան մեդալների:

Գերազանց հանդես եկան աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) եւ Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր Ցոլակ Անանիկյանը (91 կգ): Երկուսն էլ հաղթելով իրենց մրցակիցներին, արժանացան ոսկե մեդալի: Գովեստի են արժանի նաեւ 2008-ի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը (51 կգ) եւ պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), որոնք հասան մինչեւ եզրափակիչ ու դարձան արծաթե մեդալակիրներ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4