Մայրաքաղաքի «Դինամո» մարզասրահում մեկնարկել է «Վարչապետի գավաթի» ձեռքի գնդակի միջազգային մրցաշարը: Պայքարի մեջ են ներգրավվել Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները, Վրաստանի եւ Իրանի ընտրանիները: Մրցաշարի բացման խաղում ուժերը չափեցին Հայաստանի եւ Վրաստանի ազգային հավաքականները: Վրաց ձեռնագնդորդներն իրենց բավական լավ դրսեւորեցին ու խաղը շահեցին 40-25 հաշվով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ