Հայաստանի ստեղծագործական ու գիտական մտավորականության խնդիրները միշտ եղել եւ մնում են Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության ուշադրության կենտրոնում: 2007-ից համատեղ մրցանակաբաշխություններ են իրականացվում Հայաստանի գիտական կազմակերպությունների ու ստեղծագործական միությունների հետ:
Մայիսի 25-ին, ժամը 18:30-ին Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում տեղի կունենա Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության կողմից հայտարարված գիտական եւ ստեղծագործական լավագույն աշխատանքների մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը եւ համերգ:
Մրցանակաբաշխություն-2008-ի գլխավոր հովանավորն է «Տաշիր» ընկերությունների միավորումը:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ