Ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վալես Մարտիրոսյանը Օքլենդում կայացած 8 ռաունդանոց մենամարտում հաղթեց Հարիսոն Կուելոյին: Հայ բռնցքամարտիկը հենց սկզբից ուժգին հարվածներ հասցրեց մրցակցին: Վերջինս չկարողացավ դիմադրություն ցույց տալ: Մենամարտի սկզբից դեռեւս 2 րոպե չէր անցել, երբ մրցավարը դադարեցրեց մրցավեճը եւ տեխնիկական նոկաուտով հաղթանակ գրանցեց հայ բռնցքամարտիկի օգտին:
Վանես Մարտիրոսյանն իր հերթական մենամարտը կանցկացնի հունիսի 27-ին Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթի քաղաքում: Մրցակիցն ուկրաինացի Անդրեյ Ցուրկանն է: Մենամարտը 10 ռաունդանոց կլինի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ